AS. Հեռուստատեսությունը չի ցուցադրել դրվագը, որտեղ Ալբան սեփական տուգանային հրապարակում խախտել է կանոնները Վինիսիուսի նկատմամբ (լուսանկար)

08 Փետրվարի 2019 11:44
AS. Հեռուստատեսությունը չի ցուցադրել դրվագը, որտեղ Ալբան սեփական տուգանային հրապարակում խախտել է կանոնները Վինիսիուսի նկատմամբ (լուսանկար)

Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման ընթացքում վիճահարույց դրվագ է եղել:

Ինչպես հաղորդում է AS-ը, հեռուստատեսությունը չի ցուցադրել այն դրվագը, երբ «կապտանռնագույններ»-ի պաշտպան Ժորդի Ալբան կանոնների խախտում է թույլ տվել «արքայական» ակումբի վինգեր Վինիսիուսի նկատմամբ:

Խաղի 50-րդ րոպեին, երբ հյուրերը առաջ են եղել հաշվի մեջ, բրազիլացի ֆուտբոլիստը ցանկացել է շրջվել հակառակորդի տուգանային հրապարակում, սակայն իսպանացի պաշտպանը քաշել է նրա մարզաշապիկից՝ թույլ չտալով անել դա:

Հատկանշական է, որ Mediapro ընկերությունը, որը հեռարձակման պատասխանատու է եղել, ուշադրության չի արժանացրել այդ դրվագը և չի ցուցադրել կրկնապատկերը: Հանդիպման մրցավար Մատեո Լաոսը նույնպես լռել է:

Լա լիգայի լրագրողները լուսանկարներ են հրապարակել, որտեղ այդ ամենը հստակ երևում է:

Հիշեցնենք, որ տարվա առաջին «Էլ Կլասիկո»-ն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: