Սիմեոնեն խոսել է Մորատայի՝ «Ատլետիկո» հավանական տեղափոխության մասին

25 Հունվարի 2019 22:05
Սիմեոնեն խոսել է Մորատայի՝ «Ատլետիկո» հավանական տեղափոխության մասին

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է այն լուրերն, ըստ որոնց՝ Ալվարո Մորատան մոտ օրերս կարող է համալրել իր թիմը:

«Մորատան դեռ «Չելսի»-ի ֆուտբոլիստ է: Եթե գործարքը կայանա, այդ ժամանակ ես նոր կմեկնաբանեմ: Ես շարունակում եմ վստահել Կալինիչին: Նա շատ է օգնում թիմին»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում AS-ը:

Ավելի վաղ, տեղեկություն կար, որ մադրիդյան գրանդը համաձայնության է եկել Մորատայի տեղափոխության շուրջ, ով իր հերթին Գոնսալո Իգուաինի «Չելսի» տեղափոխությունից հետո ցանկանում է հեռանալ թիմից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: