Վինիսիուսի մասնակցությունը «Բետիս»-ի դեմ խաղին հարցականի տակ է

12 Հունվարի 2019 20:02
Վինիսիուսի մասնակցությունը «Բետիս»-ի դեմ խաղին հարցականի տակ է

Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ վինգեր Վինիսիուս Ժունիորը, կարող է, չմասնակցել Լա Լիգայի 19-րդ տուրի «Բետիս»-ի դեմ հանդիպմանը:

«Արքայական ակումբ»-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բրազիլացին հիվանդացել է, որի պատճառով նույնիսկ չի մասնակցել թիմի վերջին մարզմանը:

Ընթացիկ մրցաշրջանում Ժունիորը մադրիդյան գրանդի կազմում մասանկցել է 18 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ «Բետիս» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հունվարի 13-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: