Տոդիբոյի գործակալն ասել է, թե իր հաճախորդն ինչի է ընտրել հենց «Բարսելոնա»-ն

12 Հունվարի 2019 18:46
Տոդիբոյի գործակալն ասել է, թե իր հաճախորդն ինչի է ընտրել հենց «Բարսելոնա»-ն

«Թուլուզ»-ի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի գործակալ Բրունո Սատինը հայտնել է, թե ինչի համար է իր հաճախորդն ընտրել «Բարսելոնա»-ն:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո երիտասարդ խաղացողը միանալու է կատալոնական գրանդին:

«Տոդիբոն նման է Մարսել Դեսային: Նա ֆիզիկապես ուժեղ է և ցանկացած ակումբում է կարող է հարմարվել: Նա շատ գոհ է իր ընտրությունից: Ժան-Կլերը հավանություն է տվել «Բարսելոնա»-ին իր պատմության համար: Գումարն այստեղ կապ չունի: «Բարսելոնա»-ն մեծ ակումբ է, որի մասին նա երազել է մանկուց: Հուսով ենք, որ նա հեշտությամբ կինտեգրվի «կապտանռնագույններ»-ի կազմին»,- գործակալի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: