Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբում

12 Հունվարի 2019 18:10
Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբում

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Անդրեյ Լունինը, ով ներկայումս վարձավճարով խաղում է «Լեգանես»-ում կարող է իսպանական մեկ այլ ակումբ տեղափոխվել: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Ուկրաինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ուեսկա»-ն, որը նույնպես մտադիր է վարձակալել:

«Ուեսկա»-ում հույս ունեն, որ «Ռեալ»-ը ժամանակից շուտ հետ կվերադարձնի դարպասապահին «Լեգանես»-ից, քանի որ վերջինս այնտեղ խաղային ժամանակ չի ստանում:

Ընթացիկ մրցաշրջանում Լունինը մասնակցել է 4 հանդիպման և բաց թողել 2 գոլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: