Ես չէ, որ պետք է խորհուրդներ տամ Իսկոյին. Սոլարի

12 Հունվարի 2019 16:34
Ես չէ, որ պետք է խորհուրդներ տամ Իսկոյին. Սոլարի

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին խոսել է թիմի կիսապաշտպան Իսկոյի մասին:

«Իսկոն, ինչպես «Ռեալ»-ի բոլոր ֆուտբոլիստները, ցանկանում են հնարավորինս օգտակար լինել թիմին: Ես չէ, որ պետք է նրան խորհուրդներ տամ: Իսկոն իսկական պրոֆեսիոնալ է, ով լավ գիտի, թե տվյալ խաղային դրվագում ինչպես պետք է գործի: Թիմում կան և՛ վետերաններ, և՛ երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են մեկը մյուսից շատ բան սովորել»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի ֆուտբոլիստը կոնֆլիկտի մեջ է 42-ամյա մասնագետի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: