Tuttosport. «Ռեալ»-ը տրանսֆերային փոխանակություն է առաջարկել «Յուվենթուս»-ին

12 Հունվարի 2019 14:36
Tuttosport. «Ռեալ»-ը տրանսֆերային փոխանակություն է առաջարկել «Յուվենթուս»-ին

«Յուվենթուս»-ը բանակցություններ է վարում «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերը գնելու համար, ով ընթացիկ մրցաշրջանում բավարար խաղաժամանակ չի ստանում: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «արքայական ակումբ»-ը պատրաստ է հրաժարվել իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններից, եթե թուրինցիների հարձակվող Պաուլո Դիբալան տեղափոխվի Մադրիդ: 

Նշենք, որ Իսկոյի տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո, իսկ Դիբալայինը՝ 100 միլիոն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: