«Բարսելոնա»-ն հայտնել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը

12 Հունվարի 2019 14:15
«Բարսելոնա»-ն հայտնել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը

«Բարսելոնա»-ն պատրաստ է հրաժարվել թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններից, եթե ակումբները նրա տրանսֆերի համար վճարեն 157 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն և ավագ Լիոնել Մեսսին անհանգստացած են բրազիլացի ֆուտբոլիստի մարզավիճակով: Նրանք առանձնազրույց են ունեցել ֆուտբոլիստի հետ և խնդրել են ավելի կայուն խաղ ցուցադրել:

Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: