Sport.es. «Բարսելոնա»-ն մտադիր է թիմ հրավիրել «Չանչուն Յատայ»-ի հարձակվողին

12 Հունվարի 2019 13:13
Sport.es. «Բարսելոնա»-ն մտադիր է թիմ հրավիրել «Չանչուն Յատայ»-ի հարձակվողին

«Բարսելոնա»-ն ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբը մտադիր է թիմ հրավիրել չինական «Չանչուն Յատայ»-ի հարձակվող Օդիոն Իգալոյին: Հաղորդվում է, որ նիգերիացի ֆուտբոլիստը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձավճարով տեղափոխվել իսպանական գրանդ:

Հավելենք, որ 29-ամյա ֆուտբոլիստն, իր հերթին, ցանկանում է հեռանալ Չինաստանից, սակայն մտադիր է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել «Ուոթֆորդ»-ի կազմում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: