«Բարսելոնա»-ում կարևոր որոշում են կայացրել Մորատայի վերաբերյալ

11 Հունվարի 2019 22:23
«Բարսելոնա»-ում կարևոր որոշում են կայացրել Մորատայի վերաբերյալ

Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ալվարո Մորատան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույններ»-ի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը բացառել է իսպանացու տեղափոխությունը Կատալոնիա: «Բարսելոնա»-ում ավելորդ են համարել ֆուտբոլիստին կես տարով վարձակալելու համար վճարել 5 մլն եվրո ու այդ ամենի հետ նաև աշխատավարձ:

Հավելենք, որ 26-ամյա Մորատայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Սևիլիա»-ն, Մադրիդի «Ատլետիկո»-ն ու «Բավարիա»-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: