Opta. ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն 4 գոլ է բաց թողել «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստներից

11 Հունվարի 2019 19:47
Opta. ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն 4 գոլ է բաց թողել «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստներից

Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Լևանտե»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Բարսելոնա»-ին՝ 2:1 հաշվով:

Տանտերերի կազմում հաղթական գնդակը խփեց Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Բորխա Մայորալը, ով վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս վալենսիական թիմի կազմում:

Ինչպես տեղեկացնում է Opta վիճակագրական կենտրոնը, Մայորալը այդ գոլից հետո դարձավ «արքայական» ակումբի 4-րդ նախկին խաղացողը, ով այս մրցաշրջանում կարողացել է գրավել «կապտանռնագույններ»-ի դարպասը:

Ավելի վաղ նման արդյունքի էին հասել, Սարաբիան («Սևիլյա»), Գարայը («Վալենսիա») և Կանալեսը («Բետիս»):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: