Իսպանիայի թագավորը՝ Նավասին. Ի՞նչ է կատարվում թիմի հետ

11 Հունվարի 2019 17:41
Իսպանիայի թագավորը՝ Նավասին. Ի՞նչ է կատարվում թիմի հետ

 Երեկ Իսպանիայում կայացել է Ազգային մարզական մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա է գտնվել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը, ով, օգտվելով առիթից, «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասից հետաքրքրվել է թիմի մասին:

AS-ի փոխանցմամբ, թագավորի այն հարցին, թե ի՞նչ է կատարվում «Ռեալ»-ի հետ այս մրցաշրջանում, Նավասը պատասխանել է, որ թիմում բոլորը լավ են հասկանում իրավիճակն ու ամեն ինչ անելու են այս ճգնաժամից դուրս գալու համար:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ին չի հաջողվում հաղթել Իսպանիայի առաջնության վերջին երկու տուրերում: «Արքայական» ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: