Evening Standard. հանուն Նեյմարի վերադարձի՝ «Բարսելոնա»-ն պատրաստ է վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը

11 Հունվարի 2019 13:52
Evening Standard. հանուն Նեյմարի վերադարձի՝ «Բարսելոնա»-ն պատրաստ է վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ամռանը կարող է հեռանալ կատալոնական ակումբից: Այս մասին տեղեկացնում է Evening Standard-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «կապտանռնագույններ»-ը պատրաստ են վաճառել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը՝ հանուն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձի: Հաղորդվում է, որ փարիզյան ակումբի ֆուտբոլիստը ևս ցանկանում վերադառնալ իսպանական գրանդ:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականի ամռանն էր տեղափոխվել ֆրանսիական ակումբ: Տրանսֆերը կայացել էր 222 միլիոն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: