Մունիրը հեռանում է «Բարսելոնա»-ից. կատալոնական ակումբը հաստատել է

11 Հունվարի 2019 12:13
Մունիրը հեռանում է «Բարսելոնա»-ից. կատալոնական ակումբը հաստատել է

«Բարսելոնա»-ի տեխնիկական տնօրեն Գիլյերմո Ամորը հաստատել է, որ թիմի հարձակվող Մունիր Էլ-Հադադին կհեռանա կատալոնական ակումբից:

«Մունիրը որոշել է չերկարաձգել ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը, իսկ Վալվերդեն էլ որոշում է կայացրել, որ նա այլևս չի խաղալու մեր թիմում: Այնպես որ, նա հանգիստ կարող է հեռանալ»,- Ամորի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստը որոշել էր չերկարաձգել «կապտանռնագույններ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը, քանի որ խաղացողի գործակալը 1.5 միլիոն եվրո միջնորդավճար էր պահանջել իսպանական գրանդից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: