Հայտնի է, թե քանի անգամ է Նեյմարը «Բարսելոնա»-ին խնդրել վերադարձնել իրեն

11 Հունվարի 2019 10:53
Հայտնի է, թե քանի անգամ է Նեյմարը «Բարսելոնա»-ին խնդրել վերադարձնել իրեն

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որից հեռացել էր 2017 թվականի ամռանը: Այս մասին տեղեկացնում է A Bola-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացի ֆուտբոլիստն արդեն 5 անգամ կապ է հաստատել «կապտանռնագույններ»-ի ներկայացուցիչների հետ և խնդրել վերադարձնել իրեն: Հաղորդվում է նաև, որ խաղացողի հայրը նույնպես ակտիվորեն մասնակցում է բանակցությունների ընթացքին: Նա հայտնել է, որ իր որդին սխալվել է՝ ֆրանսիական ակումբ տեղափոխվելով:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց կատալոնական ակումբը ստացել էր 222 միլիոն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: