Պաշտոնական. 17-ամյա պաշտպանը կարիերան կշարունակի «Ռեալ»-ում

11 Հունվարի 2019 10:32
Պաշտոնական. 17-ամյա պաշտպանը կարիերան կշարունակի «Ռեալ»-ում

«Մալագա»-ի պաշտպան Չեչու Մարտինեսը համալրել է «Ռեալ»-ի կազմը: Այս մասին անձամբ հայտնել է 17-ամյա ֆուտբոլիստը:

Տրանսֆերի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Միայն հայտնի է, որ խաղացողը հանդես կգա «Ռեալ»-ի Մ-19 թիմի կազմում:

Նշենք, որ իսպանացին համարվում է ունիվերսալ ֆուտբոլիստ, քանի որ կարող է խաղալ և՛ պաշտպանության կենտրոնում և՛ եզրերում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: