Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնա»-ն արտագնա խաղում պարտվեց «Լևանտե»-ին (տեսանյութ)

11 Հունվարի 2019 02:22
Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնա»-ն արտագնա խաղում պարտվեց «Լևանտե»-ին (տեսանյութ)

Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս անսպասելիորեն 2:1 հաշվով պարտություն կրեց «Լևանտե»-ից:

Առաջին խաղակեսում տանտերերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասն. աչքի ընկան Կաբակոն և Մայորալը: Խաղավերջում 11-մետրանոցից «կապտանռնագույններ»-ի կազմում հաշիվը կրճատեց Կոուտինյոն:

Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 17-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում:

«Լևանտե» - «Բարսելոնա»՝ 2:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: