Հոգ չէ Մունիրը կարող է հեռանալ. Վալվերդեն կողմնորոշվել է, թե ով կարող է խաղալ հարձակման գծում

10 Հունվարի 2019 22:19
Հոգ չէ Մունիրը կարող է հեռանալ. Վալվերդեն կողմնորոշվել է, թե ով կարող է խաղալ հարձակման գծում

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, հնարավոր է, առաջիկայում հանդես գա կենտրոնական հարձակվողի դիրքում:

Իսպանացի մասնագետի նման դիրքորոշումը կապված է թիմի հարձակվող Մունիր Էլ-Հադադիի հետ, ով որոշել չերկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ:

«Մտածում եմ Վիդալին հարձակման գծում օգտագործել: Նա անընդհատ հարձակվում է և հաճախակի հայտնվում մրցակցի տուգանային հրապարակում: Ամեն ինչ հնարավոր է»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: