Իսպանիայի Գավաթ. «Ատլետիկո»-ն արտագնա խաղում չկարողացավ հաղթել «Ժիրոնա»-ին (տեսանյութ)

10 Հունվարի 2019 00:25
Իսպանիայի Գավաթ. «Ատլետիկո»-ն արտագնա խաղում չկարողացավ հաղթել «Ժիրոնա»-ին (տեսանյութ)

Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն հյուրընկալվելիս ոչ-ոքի 1:1 խաղաց «Ժիրոնա»-ի հետ:

Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացել է Անտուան Գրիզմանը: 34-րդ րոպեին կատալոնական թիմից պատասխան գնդակը խփել է Էնտոնի Լոսանոն:

Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 16-ին՝ Մադրիդում:

«Ժիրոնա» - «Ատլետիկո»՝ 1:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: