Մադրիդի «Ռեալ»-ը որոշում է կայացրել Վինիսիուսի ապագայի վերաբերյալ

07 Դեկտեմբերի 2018 21:26
Մադրիդի «Ռեալ»-ը որոշում է կայացրել Վինիսիուսի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ վինգեր Վինիսիուս Ժունիորը որոշակի ժամանակով կլքի «արքայական ակումբ»-ը: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին կարծում է, որ դեռ շուտ է բրազիլացու համար թիմի հիմնական կազմում հայտնվելու համար:

18-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, վարձավճարային հիմունքներով կարիերան կշարունակի «Վալյադոլիդ»-ի կազմում:

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: