Սիմեոնեին հարկավոր է ուրուգվայցի ռմբարկուն

07 Դեկտեմբերի 2018 20:27
Սիմեոնեին հարկավոր է ուրուգվայցի ռմբարկուն

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է թիմ հրավիրել նոր հարձակվողի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ով կկարողանա փոխարինել վնասվածք ստացած Դիեգո Կոստային, հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդյան գրանդի տրանսֆերային թիրախում «Սելտա»-ի հարձակվող Մաքսի Գոմեսն է, ով փայլուն մրցաշրջան է անցկացնում:

Նշվում է, որ արգենտինացի մասնագետը այլևս հույսեր չի կապում խորվաթ Նիկոլա Կալինիչի հետ և ցանկանում է վաճառել նրա տրանսֆերը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայում «Ատլետիկո»-ի կազմում ուրուգվայցի ֆուտբոլիստը մասկակցել է 12 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: