Իսպանիայի Գավաթ. «Ռեալ»-ը ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

06 Դեկտեմբերի 2018 21:11
Իսպանիայի Գավաթ. «Ռեալ»-ը ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը տանը 6:1 հաշվով ջախջախեց «Մելիլյա»-ին:

Մադրիդյան գրանդի կազմում դուբլի հեղինակ դարձան Ասենսիոն և Իսկոն: Մեկական անգամ էլ աչքի ընկան Վինիսիուսը և Սանչեսը: Հյուրերի միակ գոլը 11-մետրանոցից խփեց Քասմին:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում «արքայական ակումբ»-ը 10:1 հաշվով առավելության հասավ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

«Ռեալ» - «Մելիլյա»՝ 6:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: