Don Balon. Մադրիդի «Ռեալ»-ը Ռամոսին փոխարինող է գտել

06 Դեկտեմբերի 2018 19:11
Don Balon. Մադրիդի «Ռեալ»-ը Ռամոսին փոխարինող է գտել

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գտել է այն պաշտպանին, ով ապագայում կկարողանա լիարժեք փոխարինել թիմի ավագ Սերխիո Ռամոսին, տեղեկացնում է Don Balon-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, «արքայական» ակումբը ցանկանում է պայմանագիր առաջարկել «Ռոմա»-ի պաշտպան Կոստաս Մանոլասին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և պաստրաստ է վճարել նրա տեղափոխության համար պահանջվող 60 մլն եվրոն:

Նշվում է, որ Պերեսը այս հարցը քննարկել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ և ստացել վերջինի համաձայնությունը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սերիա Ա-ում «գայլեր»-ի կազմում 27-ամյա հույնը 11 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: