Մեսսիի լավագույն երկրպագուն վտանգի մեջ է (տեսանյութ)

06 Դեկտեմբերի 2018 18:49
Մեսսիի լավագույն երկրպագուն վտանգի մեջ է (տեսանյութ)

Մուրթազը, ով պոլիէթիլենային տոպրակից Մեսսիի մարզաշապիկ էր պատրաստել և կրում, հայտնի դարձավ 2016թ., երբ համաշխարհային լրատվամիջոցները հեղեղվեցին նրա նկարներով: Դրանից հետո միջմրցաշրջանային խաղերից մեկի ժամանակ «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը խաղադաշտ դուրս եկավ աֆղանացի տղայի հետ, իսկ խաղից հետո նրան նվիրեց իր մարզաշապիկը:

Հիմա տղան ապրում է Աֆղանստանի փողոցներից մեկում և զրկված է տնից, տեղեկացնում է EFE-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, պատճառը վերսկսված պատերազմական գործողություններն են, որի պատճառով նրա ընտանիքը ստիպված է եղել թողնել ամեն ինչ և բնակություն հաստատել փախստականների համար նախատեսված հատուկ կացարանում:

Առաջարկում ենք դիտել այդ տեսանյութը.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: