«Բարսելոնա»-ի կիսապաշտպանը վնասվածք է ստացել

06 Դեկտեմբերի 2018 13:33
«Բարսելոնա»-ի կիսապաշտպանը վնասվածք է ստացել

Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Մալկոմը վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ, 21-ամյա ֆուտբոլիստը վնասել է կոճը: Վնասվածքի լրջության աստիճանի և ապաքինման ժամկետի մասին պարզ կդառնա բուժզննումից հետո:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը «կապտանռնագույններ»-ի կազմում մասնակցել է 9 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: