Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնա»-ն դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

06 Դեկտեմբերի 2018 02:22
Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնա»-ն դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն տանը 4:1 հաշվով հաղթեց «Կուլտուրալ Լեոնեսա»-ին:

Կատալոնական գրանդի կազմում մեկական անգամ աչքի ընկան Մունիրը և Մալկոմը, դուբլի հեղինակ դարձավ Դենիս Սուարեսը: Հյուրերի միակ գոլը խփեց Խոսեպ Սենյեն:

Այսպիսով երկու խաղերի արդյունքում «Բարսելոնա»-ն 6:1 հաշվով առավելության հասավ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

«Բարսելոնա» - «Կուլտուրալ Լեոնեսա»՝ 4:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: