Transfermarketweb. «Բարսելոնա»-ն Մեսսիին փոխարինող է գտել

05 Դեկտեմբերի 2018 11:51
Transfermarketweb. «Բարսելոնա»-ն Մեսսիին փոխարինող է գտել

«Բարսելոնա»-ն լրջորեն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Transfermarketweb-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «կապտանռնագույններ»-ը համոզված են, որ 18-ամյա ֆուտբոլիստը մոտ ապագայում կարող է հաջողությամբ փոխարինել թիմի առաջատար Լիոնել Մեսսիին, ով արդեն 31 տարեկան է:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սանչոն «մեղուներ»-ի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ խաղացողի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: