Իսկոն ասել է թիմակցին, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

04 Դեկտեմբերի 2018 22:46
Իսկոն ասել է թիմակցին, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կփոխի իր ակումբային գրանցումը:

Goal.com-ի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստն իր թիմակցին հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթի»-ում:

Նշենք, որ ներկայումս Իսկոն լարված հարաբերությունների մեջ է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ և այդ պատճառով բավարար խաղային ժամանակ չի ստանում:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: