Նավասը շատ կարևոր է մեզ համար. Սոլարի

08 Նոյեմբերի 2018 23:25
Նավասը շատ կարևոր է մեզ համար. Սոլարի

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի ժամանակվոր պաշտոնակատար Սանտիագո Սոլարին խոսել է Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած «Վիկտորիա»-ի դեմ խաղում Տիբո Կուրտուային խաղադաշտ դուրս բերելու որոշման մասին:

«Ես Նավասին հարգում եմ թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ։ Նա շատ կարևոր է մեզ համար։ Այս պահին ես մտածում եմ միայն հաջորդ խաղի մասին»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ մինչ այս Խուլեն Լոպետեգիի գլխավորությամբ ՉԼ-ում և Իսպանիայի գավաթում «Ռեալ»-ի դարպասը պաշտպանում էր Նավասն, իսկ Լա Լիգայում Կուրտուան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: