Սոլարին հասկացել է «Ռեալ»-ի անհաջող ելույթների պատճառը

05 Նոյեմբերի 2018 22:05
Սոլարին հասկացել է «Ռեալ»-ի անհաջող ելույթների պատճառը

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սանտիագո Սոլարին հասկացել է, թե ինչի համար էր «արքայական ակումբ»-ը վերջին շրջանում այդքան անհաջող ելույթներ ունենում: Այս մասին հաղորդում է El Chiringuito-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի մասնագետը թիմի հետ մի քանի մարզում անցկացնելուց հետո հասկացել է, որ ֆուտբոլիստները ֆիզիկապես բավականին թույլ են պատրաստված, ինչի հետևանքով ձախողեցին մրցաշրջանի մեկնարկը:

Հիշեցնենք, որ ներկա պահին «Ռեալ»-ը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում գտնվում է 6-րդ տեղում և առաջատար «Բարսելոնա»-ին զիջում է 7 միավորով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: