Football Italia. Մոդրիչը կրկին երջանիկ չէ «Ռեալ»-ում և մտադիր է հեռանալ ակումբից

12 Հոկտեմբերի 2018 14:50
Football Italia. Մոդրիչը կրկին երջանիկ չէ «Ռեալ»-ում և մտադիր է հեռանալ ակումբից

«Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է հեռանալ «արքայական ակումբ»-ից: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, խորվաթ ֆուտբոլիստն իրեն երջանիկ չի զգում «սերուցքայիններ»-ի կազմում, քանի որ հիասթափված է թիմի անհաջող ելույթներից:

Հաղորդվում է նաև, որ 33-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Միլանի «Ինտեր»-ում:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ևս Մոդրիչը ցանկանում էր հեռանալ «Ռեալ»-ից, սակայն մադրիդցիներին հաջողվեց համոզել խաղացողին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: