«Ռեալ»-ը պատրաստ է ձմռան տրանսֆերների համար 200 միլիոն եվրո ծախսել

11 Հոկտեմբերի 2018 18:03
«Ռեալ»-ը պատրաստ է ձմռան տրանսֆերների համար 200 միլիոն եվրո ծախսել

«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է ձմեռային տրանսֆերների համար 200 միլիոն եվրո տրամադրել: Այս մասին հաղորդում է Football Espana-ն: 

Այդ գումարը կծախսվի «Սանտոս»-ի վինգեր Ռոդրիգոյին, «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիին և ձախ եզրային պաշտպանի հրավիրելու վրա: 

Առաջինի տեղափոխությունը «սերուցքայիններ»-ի համար 40 միլիոն եվրո կարժենա: 

Արգենտինացու տրանսֆերը գնահատվում է 80-110 մլն. եվրո, իսկ պաշտպանի հրավիրելու համար «Ռեալ»-ը ստիպված կլինի 50 մլն. վճարել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: