Վիդալը պետք է հարգի ակումբը, թիմակիցներին և մարզչին. «Բարսելոնա»-ի գլխավոր մենեջեր

11 Հոկտեմբերի 2018 16:50
Վիդալը պետք է հարգի ակումբը, թիմակիցներին և մարզչին. «Բարսելոնա»-ի գլխավոր մենեջեր

«Բարսելոնա»-ի գլխավոր մենեջեր Պեպ Սեգուրան խոսել է կիսապաշտպան Արտուրո Վիդալի դժգոհության մասին: 

Չիլիացին Չեմպիոնների լիգայի՝ «Տոտենհեմ»-ի հետ խաղից հետո, որում նա 5 րոպեով դուրս էր եկել խաղադաշտ, Instagram-ի իր էջում սթորիս էր հրապարակել՝ ջղային էմոձիով:

«Արտուրո Վիդալի հաղորդագրությունը երկու կողմ ունի: Դա ցույց է տալիս, որ նա խաղացող է, ով ցանկանում է արագ հարմարվել և օգնել թիմին: Նա հիասթափված է, որ ավելի շատ չի խաղում: 
 
Մյուս կողմից, նա պետք է աշխատի ու հասկանա, որ հիանալի թիմի մաս է կազմում՝ հրաշալի ֆուտբոլիստներով:
 
Վիդալը պետք է հարգի թիմակիցներին, մարզչին և ակումբը», - Սեգուրայի խոսքերն է փոխանցում EL Mundo Deportivo-ն: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: