Ումտիտին կարող է 3 ամսով դուրս մնալ շարքից

11 Հոկտեմբերի 2018 15:04
Ումտիտին կարող է 3 ամսով դուրս մնալ շարքից

Հայտնի են դարձել «Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Ումտիտիի վնասվածքի մանրամասները:  Այս մասին հաղորդում է Diario Sport-ը:

Ֆրանսիացու վերականգնումը վնասվածքից հետո նորմալ չի ընթանում: Կատալոնական ակումբը վախենում է, որ 24-ամյա խաղացողը շարքից դուրս կմնա մինչ այս տարվա վերջ: 

Աշխարհի չեմպիոնի մոտ ծնկի աճառի հետ կապված խնդիրներ կան և վերականգնման երկու տարբերակ կա: Ռադիկալը վիրահատությունն է, կոնսերվատիվը՝ աճառային հյուսվածքի վերականգնումը: 

Ընդ որում՝ առանց վիրահատության էլ Ումտիտին չի կարողանա մասնակցել միջազգային ընդմիջումից հետո «կապտանռնագույններ»-ի առաջիկա երեք խաղին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: