Իսկոն սկսել է անհատական ծրագրով մարզվել, Կարվախալն ու Բենզեման դեռ վերականգնվում են

11 Հոկտեմբերի 2018 14:29
Իսկոն սկսել է անհատական ծրագրով մարզվել, Կարվախալն ու Բենզեման դեռ վերականգնվում են

Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներն արդեն երրորդ մարզումն են անցկարցել այս շաբաթվա ընթացքում: Այս մասին հաղորդում է «սերուցքայիններ»-ի մամուլի ծառայությունը:

Մարսելոն կրկին մարզվել է ընդհանուր խմբում, Իսկոն՝ անհատական ծրագրով, իսկ Բենզեման և Կարվախալը շարունակում են վերականգնվել վնասվածքից:

Թիմի Ֆուտբոլիստներից 14-ը գտնվում են ազգային հավաքականների տրամադրության տակ, այդ պատճառով, մարզմանը ներգրավվել են «Կաստիլյա»-ի մի շարք խաղացողներ:

Նախավարժանքից հետո խաղացողները պրեսինգի և գնդակի վերահսկողությունը կարգավորելու համար նախատեսված վարժություններ են կատարել, որից հետո երկկողմանի խաղ են անցկացրել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: