ՊՍԺ-ն ամռանը մերժել է «Բարսելոնա»-ի 50 մլն եվրոյանոց առաջարկը

11 Հոկտեմբերի 2018 14:01
ՊՍԺ-ն ամռանը մերժել է «Բարսելոնա»-ի 50 մլն եվրոյանոց առաջարկը

«Բարսելոնա»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել է թիմ հրավիրել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը նույնիսկ 50 մլն եվրո է առաջարկել խաղացողի տրանսֆերի դիմաց, սակայն փարիզյան կողմը մերժել է:

Ֆրանսիական գրանդն իր հերթին ցանկանում է երկարաձգել Ռաբիոյի հետ գործող պայմանագրի ժամկետը, քանի որ այն սպառվում է 2019 թվականի ամռանը:

Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Տոտենհեմ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: