«Բարսելոնա»-ի խաղացողը գիշերային ակումբում կոտրել է երգչի քիթը

10 Հոկտեմբերի 2018 22:45
«Բարսելոնա»-ի խաղացողը գիշերային ակումբում կոտրել է երգչի քիթը

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիր»-ում, հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրք ֆուտբոլիստը գիշերային ակումբում ուշադրություն է դարձրել երգիչ Բերկայա Շահինի կնոջը՝ Օզլեմ Շահինին, ինչն էլ պատճառ է հանդիսացել միջադեպի, որի արդյունքում երգիչը քթի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել: Ժամեր անց, ֆուտբոլիստը հրապարակավ ներողություն է խնդրել:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին, «Սիվասպոր»-ի դեմ հանդիպման ժամանակ Թուրանը ագրեսեիա էր ցուցաբերել եզրային մրցավարի նկատմամբ, հրել նրան՝ համարելով, որ մրցավարը չի ֆիքսել հակառակորդի կողմից կաննոների խախտումը:

Գլխավոր մրցավարը միանգամից կարմիր քարտ էր ցույց տվել: Ավելի ուշ, Թուրանը որակազրկվել էր 16 խաղով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: