Ինձ այնքան էլ չի անհանգստացնում մեր դարպասին ընդունած գոլը. Վալվերդե

08 Հոկտեմբերի 2018 10:55
Ինձ այնքան էլ չի անհանգստացնում մեր դարպասին ընդունած գոլը. Վալվերդե

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Վալենսիա»-ի դեմ ոչ-ոքի ավարտված հանդիպումը:

«Շատ արագ գոլ ընդունեցինք, հետո ստիպված եղանք ակտիվացնել խաղը: Մրցակիցը բավական վտանգավոր էր հակագրոհների ժամանակ: «Վալենսիա»-ն մեզ մի փոքր խանգարեց ազատ գործել, բայց մի քանի գոլային պահ ունեցանք, որոնք չկարողացանք իրացնել:

Ինձ այնքան էլ չի անհանգստացնում ընդունած գոլը: «Բարսելոնա»-ն այնքան էլ վատ հանդես չեկավ: Եթե հիշում եք, մի քանի օր առաջ մենք 2-րդ րոպեին գոլի հեղինակ դարձանք, իսկ այսօր մեր դարպասն ընդունեցինք: Այսպիսին է ֆուտբոլը»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 8 տուրից հետո «կապտանռնագույններ»-ը 15 միավորով 2-րդ հորիզոնականն են զբաղեցնում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: