Պերեսը կողմնորոշվել է, թե ով կփոխարինի Մոդրիչին

14 Սեպտեմբերի 2018 17:29
Պերեսը կողմնորոշվել է, թե ով կփոխարինի Մոդրիչին

«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողմնորոշվել է թիմի առանցքային կիսապաշտպան Լուկա Մոդրիչին փոխարինողի հարցում, ով ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել: 

Football Espana-ի տեղեկություններով՝ «սերուցքայիններ»-ի ղեկավարը կարծում է, որ խորվաթ ֆուտբոլիստին հաջորդող պետք է դառնա նրա թիմակից Դանի Սեբալյոսը: 

Ըստ Պերեսի՝ մինչմրցաշրջանի ընթացքում և Իսպանիա - Խորվաթիա հանդիպման ժամանակ 22-ամյա խաղացողի մրցելույթները հաստատում են, որ նա «արքայական» ակումբի առաջատար դառնալու լավ շանսեր ունի: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: