Մադրիդի «Ռեալ»-ի գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը Ռաֆայել Նադալին դիտարկում է որպես իրեն փոխարինող: Այս մասին տեղեկացնում է El Confidencial-ը:
Աղբյուրի համաձայն՝ Պերեսը, ով «արքայական ակումբ»-ը ղեկավարում է ավելի քան 15 տարի, այն կարծիքին է, որ իսպանացի թենիսիստը «սերուցքայիններ»-ի գլխավոր դեսպաններից է և միանշանակ արժանի է այդ պաշտոնին:
«Հիանալի կլինի, եթե Նադալը դառնա «Ռեալ»-ի նոր նախագահը»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Sport24-ը:
Հավելենք, որ 32-ամյա թենիսիստը 2011 թվականից հանդիսանում է մադրիդյան ակումբի նախագահական խորհրդի անդամ: