Վինիսիուսն առաջին հանդիպումն է անցկացրել «Ռեալ»-ի երկրորդ թիմի կազմում

26 Օգոստոսի 2018 18:10
Վինիսիուսն առաջին հանդիպումն է անցկացրել «Ռեալ»-ի երկրորդ թիմի կազմում

Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ հարձակվող Վինիսիուս Ժունիորն առաջին հանդիպումն է անցկացրել «արքայական ակումբ»-ի երկրորդ թիմում:

Բրազիլացի ֆուտբոլիստը «Կաստիլիա»-ի կազմում մասնակցել է «Լաս Պալմաս Բ»-ի դեմ խաղին, որտեղ մադրիդցիները հաղթել են 2:0 հաշվով:

Հիշեցնենք, որ 18-ամյա խաղացողը «Ռեալ» է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ 45 մլն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ, հաղորդել էինք, որ Վինիսիուսը կմարզվի հիմնական թիմի հետ, սակայն հանդիպումները կանցկացնի «Կաստիլիա»-ում:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: