Գրիզմանն անընդհատ բարձրացնում է իր մակարդակը. Սիմեոնե

26 Օգոստոսի 2018 17:22
Գրիզմանն անընդհատ բարձրացնում է իր մակարդակը. Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բարձր է գնահատել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի խաղը:

«Գրիզմանն անընդհատ բարձրացնում է իր մակարդակը: Ոչ մի զարմանալու բան չկա, որ թիմակիցներն անընդհատ փորձում են նրան գնդակ մատակարարել:

Անտուանը շատ կարևոր խաղացող է մեզ համար: Երբ նա խաղադաշտը լքեց, երկու թիմերի հարձակումն էլ պասիվացավ:

Հիանալի կազմ ունենք: Լավ է, որ կարողացանք հաղթել: Մրցաշրջանի մեկնարկը միշտ էլ բարդ է լինում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Նշենք, որ այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը «Ատլետիկո»-ի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: