Սիմեոնեն դարձավ «Ատլետիկո»-ի պատմության ամենահաջողակ մարզիչը (լուսանկար)

16 Օգոստոսի 2018 17:43
Սիմեոնեն դարձավ «Ատլետիկո»-ի պատմության ամենահաջողակ մարզիչը (լուսանկար)

Մադրիդի «Ատլետիկո»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դարձավ ակումբի պատմության ամենատիտղոսակիր մարզիչը:

Ինչպես տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, արգենտինացի մասնագետը նվաճած տիտղոսների քանակով անցավ երջանկահիշատակ մարզիչ Լուիս Արագոնեսին:

Մինչ այժմ Սիմեոնեն թիմի հետ նվաճել է 7 գավաթ, իսկ լեգենդար իսպանացին՝ 6:

Նշենք, որ Սիմեոնեն «Ատլետիկո»-ն գլխավորում է 2011 թվականից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: