Լոպետեգին կփորձի «Ռեալ»-ում հաստատել այն խաղաոճը, որով խաղում է Իսպանիայի հավաքականը. Սիմեոնե

14 Օգոստոսի 2018 19:29
Լոպետեգին կփորձի «Ռեալ»-ում հաստատել այն խաղաոճը, որով խաղում է Իսպանիայի հավաքականը. Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղից առաջ խոսել է իր թիմի մասին ու նաև անդրադարձել մրցակցին:

«Վաղը մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք մեր նպատակին: Մենք պետք է բարելավենք այն, ինչ ունենք: Մասնավորապես պետք է թիմ հրավիրել նոր խաղացողների: Հիմա մենք 5-6 նորեկ ունենք: Իսկ Գաբին ու Տորեսը հեռացել են թիմից: Մեծ ակնկալիքներ ունենք ապագայի հետ կապված:

Մեծ նշանակություն պետք է տալ պրեսինգին ու նաև պաշտպանողական խաղին: Լոպետեգին կփորձի «Ռեալ»-ում հաստատել այն խաղաոճը, որով խաղում է Իսպանիայի հավաքականը»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում sport24-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: