«Բարսելոնա»-ի մարզիչ դառնալը երազանք է. Չավի

07 Մարտի 2017 16:09
«Բարսելոնա»-ի մարզիչ դառնալը երազանք է. Չավի

Կատոլանական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավի Հերնանդեսը, որը ներկայումս հանդես է գալիս քաթարական «Ալ Սադ»-ում, խոստովանել է, որ երազում է գլխավորել «Բարսելոնա»-ն, սակայն ֆուտբոլիստը նշել է նաև, որ խոսքը հաջորդ մրցաշրջանի մասին չէ.

««Բարսելոնա»-ի մարզիչ դառնալը երազանք է: Եվ ես այդ ճանապարհի վրա եմ, որպեսզի այն իրականություն դարձնեմ: Ես աշխատում եմ, որպեսզի մարզիչ դառնամ, սակայն դեռևս պետք է վաստակել այդ իրավունքը: 

Պետք է շատ բան սովորեմ, որպեսզի ճիշտ աշխատեմ հանդերձարանում, որտեղ կան 25 ֆուտբոլիստներ, օգնականներ և բժշկական շտաբ:

Այնուամենայնիվ փոխարինել Լուիս Էնրիկեին հաջորդ մրցաշրջանում անհնար է: Դեռ պետք է քննություններ հանձնեմ: Ես դեռևս մտածում եմ ֆուտբոլիստի նման, ոչ թե մարզչի: Հնարավոր է՝ հաջորդ մրցաշրջանը վերջինը լինի ֆուտբոլիստի կարիերայում: Ինչ կլինի արդյունքում, կտեսնենք»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում La Parisien-ը:



Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: