«Ռեալ»-ի դարպասապահը կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբի կազմում

10 Օգոստոսի 2018 17:28
«Ռեալ»-ի դարպասապահը կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբի կազմում

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կիկո Կասիլյան, հնարավոր է, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիա»-ն: Անդալուսիական ակումբն Կասիլյային դիտարկում է որպես Սերխիո Ռիկոյին փոխարինող, ով երեկ պաշտոնապես տեղափոխվեց անգլիական «Ֆուլհեմ»:

Իսպանացին իր հերթին դեմ չէ հեռանալ «արքայական ակումբ»-ից, քանի որ Տիբո Կուրտուայի ժամանումից հետո դժվար թե կարողանա պայքար մղել, թե բելգիացու, թե՛ մադրիդցիների մյուս դարպասապահ Կեյլոր Նավասի հետ:

31-ամյա Կասիլյայի տրանսֆերը գնահատվում է 5-6 մլն եվրո: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: