Onda Cero. Տիագոն տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»

10 Օգոստոսի 2018 16:33
Onda Cero. Տիագոն տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մոտ է «արքայական» ակումբ տեղափոխությանը:

Ինչպես տեղեկացնում է Onda Cero-ն, Մադրիդի «Ռեալ»-ն արդեն համաձայնության է եկել Գերմանիայի չեմպիոնների հետ:

Հաղորդվում է, որ իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «սերուցքայիններ»-ը կվճարեն 40-50 միլիոն եվրո:

Ամենայն հավանականությամբ, Տիագոն «արքայական» ակումբում կփոխարինի Կովաչիչին, ով հեռացել է ակումբից:

Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը հանդիսանում է կատալոնական «Բարսելոնա»-ի սան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: