«Ռեալ»-ը «Յուվենթուս»-ին հայտնել է, թե որ դեպքում կզիջի Մարսելոյի տրանսֆերային իրավունքները

10 Օգոստոսի 2018 16:12
«Ռեալ»-ը «Յուվենթուս»-ին հայտնել է, թե որ դեպքում կզիջի Մարսելոյի տրանսֆերային իրավունքները

Մադրիդի «Ռեալ»-ը նշել է, թե միայն որ դեպքում դեմ չի լինի, որպեսզի թիմի պաշտպան Մարսելոն տեղափոխվի Թուրինի «Յուվենթուս»:

Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, «սերուցքայիններ»-ը պատրաստ են բաց թողնել 29-ամյա ֆուտբոլիստին, եթե գործարքը ներառի նաև թուրինյան ակումբի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը համաձայնության է եկել «Յուվենթուս»-ի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: