«Բարսելոնա»-ն դեռ հույս ունի ձեռք բերել Պոգբայի տրանսֆերը

10 Օգոստոսի 2018 13:34
«Բարսելոնա»-ն դեռ հույս ունի ձեռք բերել Պոգբայի տրանսֆերը

Անգլիայում տրանսֆերային պատուհանն արդեն փակվել է, սակայն «Բարսելոնա»-ն դեռ ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը կփորձի ֆուտբոլիստի տրանսֆերը գնել մինչև օգոստոսի 31-ը, երբ Իսպանիայում ևս կփակվի տրանսֆերային պատուհանը:

Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է լքել մանչեսթրյան ակումբը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած վատ հարաբերությունների պատճառով: 

25-ամյա ֆուտբոլիստը չի տեղեկացրել ակումբին, որ ցանկանում է հեռանալ Մանչեսթերից: Բանն այն է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը շատ բարձր է, և կողմերը չեն կարողանում համաձայնության գալ այդ հարցում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: