Կուրտուան պաշտոնապես ներկայացվեց որպես «Ռեալ»-ի ֆուտբոլիստ (լուսանկար)

09 Օգոստոսի 2018 16:04
Կուրտուան պաշտոնապես ներկայացվեց որպես «Ռեալ»-ի ֆուտբոլիստ (լուսանկար)

Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալ»-ում:

Ինչպես տեղեկացնում է «արքայական»  ակումբի պաշտոնական կայքը, բելգիացի դարպասապահը «սերուցքայիններ»-ի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը, իսկ տրանսֆերը կայացել է 35 միլիոն եվրոյի դիմաց:

Նշենք, որ 26-ամյա դարպասապահը 2011 թվականից հանդիսանում էր «Չելսի»-ի ֆուտբոլիստ, սակայն մինչև 2014 թվականը վարձակալական հիմունքներով խաղացել է Մադրիդի «Ատլետիկո»-ում:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: